Պետությունը հայտարարում է, որ ամսի 20-ից կարող եք աշխատել, և հետո մարդկանց տուգանում են (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով երեկ Վանաձորում տեղի ունեցած դեպքին նշեց. «Ապրիլի 11-ին վարչապետը ուղիղ եթերով ասաց, որ ապրիլի 20-ից տեքստիլ ոլորտը կվերագործարկվի և մարդիկ կսկսեն աշխատել, որից հետո ապրիլի 15 եղավ հարց ու պատասխան խորհրդարանում և վարչապետը վերահաստատեց իր հայտարարությունը: Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները երեկ գնում են աշխատանքի ոստիկանությունը գնում է և սկսում է այս մարդկանց նկատմամբ վարչական արձանագրություններ կազմել և տուգանել: Այսինքն ունենք իրավիճակ, որ պետությունը հայտարարում է, որ ամսի 20-ից կարող եք աշխատել, մարդիկ գնում են աշխատանքի՝ մարդկանց գնում են, տուգանում են»:

Մանրամասները՝ տեսանյութում