Վրաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը

Վրաստանում հայտարարված արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը: Այս մասին արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:

Նրա խոսքով կառավարությունն արդեն դիմել է նախագահին, որպեսզի վերջինս հրապարակի Վրաստանում արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու մասին որոշումը: