Հինգ տարի առաջ ԵԽԽՎ պատմության մեջ առաջին անգամ գրավոր հայտարարության տակ ստորագրեցին 41 անդամ երկրից այդ թվում՝ Թուրքիայից

Հինգ տարի առաջ ապրիլի 22-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ԵԽԽՎ պատվիրակները գրավոր հայտարարություն տարածեցին՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը։ Հայտարարությունը ստորագրեց 174 պատվիրակ, ինչպես նաև ԵԽԽՎ բոլոր հանձնաժողովների և բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները։ Սա այն ժամանակվա մեր պատվիրակության աշխատանքի արդյունքն էր, որի անդամը լինելու պատիվը ունեցել եմ նաև ես:

ԵԽԽՎ պատմության մեջ առաջին անգամ գրավոր հայտարարության տակ ստորագրեցին 41 անդամ երկրից այդ թվում՝ Թուրքիայից:

2015թ ԵԽԽՎ պատվիրակության՝ Հերմինե Նաղդալյան, Նաիրա Զոհրաբյան, Նաիրա Կարապետյան, Արփինե Հովհաննիսյան,Լևոն Զուրաբյան, Արմեն Ռուստամյան, Մհեր Շահգելդյան և ԱԳՆ ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ արվեց գրեթե անհնարինը, ինչի մասին ոչ PR արվեց, ոչ ռեկլամ:

Հ.Գ. Քվեարկության կոճակների տեղն էլ այն ժամանակ շփոթող բարեբախտաբար մեր պատվիրակությունում չկար:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Հինգ տարի առաջ ապրիլի 22-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԵԽԽՎ պատվիրակները գրավոր հայտարարություն…

Опубликовано Վահան Բաբայան Вторник, 21 апреля 2020 г.