Զինծառայողները ապացուցել են, որ պատրաստ են կատարել առաջադրված մարտական խնդիրները

3-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում ապրիլի 20-ին անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ, կրակային պատրաստության անհատական և խմբային վարժանքներ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զինծառայողները գրանցել են բարձր արդյունքներ, ապացուցել, որ պատրաստ են կատարել առաջադրված մարտական խնդիրները։