Մնացականյանը կմկմալով հերքում է Լավրովին

Նախ արդեն լավ է, որ առաջին անգամ բաց ասում են, որ 2014 թ․առաջարկած սցենարը Հայաստանը մերժել է, և դա լավ կլինի ուշադիր լսեն նախկին իշխանությանը մեղադրող տարբեր շրջանակներ:

Երկրորդը՝ ասում էին բանակցություն չկա, հիմա ասում են՝ բանակցել ենք այս կամ  այն հարցերի շուրջ:

Դե իսկ երրորդն արդեն ստացվում է, որ Լավրովը խաբո՞ւմ է, որ բանակցում են տարածքների վերադարձի շուրջ, դա պետք է ասի և նախարարը, և վարչապետը, մնացած բոլոր գեղեցիկ խոսքերը ստեղ հաստատ ավելորդ են:

Կամ հերքեք, կամ հաստատեք, այո կամ ոչ, մնացած բառախաղերը ո՞ւմ են հետաքրքիր:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Մնացականյանը կմկմալով հերքում է ԼավրովինՆախ արդեն լավ է,որ առաջին անգամ բաց ասում են,որ 2014թ առաջարկած սցենարը…

Опубликовано Վահան Բաբայան Вторник, 21 апреля 2020 г.