Արցախի նորընտիր նախագահը հանրության դատին է ներկայացրել քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հանրության դատին է ներկայացրել քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը:

Այն համաձայնեցվել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:

«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Կարևորելով նրանց դերը համապետական ընտրություններում մեր գրանցած հաջողության գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել համատեղ կազմակերպված աշխատանքի համար և նրանց հետ քննարկել մեր ընդհանուր օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա շրջանում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ կծավալվեն մեր խորհրդատվությունները: Համաձայանեցման արդյունքում ձևավորված օրակարգը ներկայացնում եմ ձեր դատին.

Ա) Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն
Բ) Արցախի անվտնագություն և պաշտպանություն
Գ) Մայր Հայրենիքի հետ ավելի սերտ և փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացում բոլոր ոլորտներում
Դ) Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում
Ե) Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում
Զ) Արցախի ներքին կայունություն և միասնություն

Ուրախ եմ, որ գաղափարակից ընկերներիս կողմից առաջին հերթին գնահատվել է երկրի շահը՝ արդյունքում ինձ տրամադրելով լայն լիազորությունների մանդատ՝ շարունակելու մեր հետագա քննարկումները»,- գրել է Ա. Հարությունյանը: