Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 642 և մահվան 51 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանում նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5642 դեպք, որոնք արձանագրվել են երկրի 78 շրջաններում (դեպքերի 45%-ը առանց ախտանշանների է եղել), 51 մարդ մահացել է, 427-ը` ապաքինվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Այսպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների  ընդհանուր թիվը հասել է 52 763-ի, 456 մարդ մահացել է, 3873-ը՝ առողջացել:
Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 3083, դրան հաջորդում են Մոսկվայի շրջանն ու Սանկտ Պետերբուրգը` համապատասխանաբար 718 և 127 դեպք:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 482 272 է, մահացել է 170 472 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: