Լավ կլինի, որ նոր կորոնավիրուսի մասին խոսեն և մասնագիտական ինֆորմացիա փոխանցեն ոչ միայն քաղաքական գործիչները, այլև ոլորտի մասնագետները

– Վիրուսի ամբողջությամբ չբացահայտված և չուսումնասիրված լինելը թույլ չի տալիս մեզ վերջնականապես հասկանալ վիրուսի, այսպես ասած, պահվածքը։ Նոր ուսումնասիրությունների արդյունքում թոքային հյուսվածքի ախտահարմանը զուգահեռ տվյալներ են ձեռք բերվել հեմոգլոբինի վրա ազդեցության մասին, որով խաթարվում է թթվածնի տեղափոխումը, որի պատճառով էլ առաջանում է թթվածնային քաղց։

– Բազմաթիվ միջազգային գիտական կենտրոններ այսօր ուսումանսիրում են վիրուսից առաջացած հակամարմինների կենսունակությունը։ Մինչև հիմա պարզ չէ, թե վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինները որքան ժամանակ են գործում (մեկ շաբաթ, ամիս, թե ավելի երկար)։ Ձևավորված իմունիտետը որքա՞ն ժամանակ է պաշտպանելու կրկին վարակվելուց։

Ու էլի շատ փաստեր, որ դեռ երկար ժամանակ խորը ուսումնասիրության կարիք են ունենալու (վակցինայի և հիվանդության բուժման համար դեղորայքի ստեղծում)։

Վերոհիշյալ փաստերը գալիս են ապացուցելու, որ արդեն ապաքինված հիվանդների կրկնակի չհիվանդանալու փաստը վերջնականապես ուսումնասիրված չէ։

Դա է պատճառը, որ բոլոր ուղեցույցները, որ առկա են դեռ չհիվանդացածների համար (սոցիալական հեռավորություն, անձնական հիգիենա և այլն) պետք է խստագույնս պահպանվեն նաև ապաքինվածների դեպքում։

Մի խոսքով, անկախ այն հանգամանքից, թե երբ կվերականգնվի բնականոն կյանքը, այս ուղեցույցներում ամրագրված վարքագիծը մեզ հետ ապրելու է դեռ երկար։

Հ.Գ. Լավ կլինի, որ նոր կորոնավիրուսի մասին խոսեն և մասնագիտական ինֆորմացիա փոխանցեն ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև ոլորտի մասնագետները (վիրուսոլոգ, համաճարակաբան, ինֆեկիոնիստներ և այլն)։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից

– Վիրուսի ամբողջությամբ չբացահայտված և չուսումնասիրված լինելը թույլ չի տալիս մեզ վերջնականապես հասկանալ վիրուսի այսպես…

Опубликовано Karen Avagyan Понедельник, 20 апреля 2020 г.