Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք»,- հայտնել է Արարատի մարզպետը։