Արցախի նորընտիր նախագահը շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների, այդ թվում, չճանաչված պետությունների ղեկավարներից

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրված Արայիկ Հարությունյանը  այս օրերին բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր անկյուններից։

Ժողովրդի վստահությանն արժանանալու կապակցությամբ նրան շնորհավորել են նաև Հարավային Կովկասի չճանաչված պետությունների ղեկավարները։

Չնայած այն հանգամանքին, որ Արցախը, Հարավային Օսիան և Աբխազիան ունեցել են ինքնորոշման իրավունքի իրացման պատմաքաղաքական տարբերություններ, այնուամենայնիվ, ունեն միևնույն սուբյեկտայնությունը`չճանաչված պետություններ են, և ունեն կարգավիճակից բխող մի շարք ընդհանրություններ: Ինչն էլ հենց կապող օղակ է հանդիսանում փոխադարձ համագործակցության և ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված համատեղ գործունեության համար։

Հաշվի առնելով նախագահի պաշտոնում ընտրված Արայիկ Հարությունյանի կողմից որդեգրված արտաքին քաղաքականության տրամաբանությունը` ենթադրելի է երկկողմ բարիդրացիական հարաբերությունների զարգացման վեկտորը։

Ժիրայր Ազիզյան