Արցախի ՍԱՊԾ աշխատակիցները հետևել են տնտեսվարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարմանը

ԱՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսվարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում: Այս մասին տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Նշենք նաև, որ շրջվարչակազմերի ղեկավարների հրամանով ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք նույնպես վերահսկում են համայնքներում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարկման ընթացքը:

Հանձնաժողովների կողմից համայնքներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր»,-գրված է հայտարարության մեջ: