Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, ապաքինվել է ևս 29 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, ապաքինվել է ևս 29 մարդ: Այս մասին տեղեկացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: