ԱՄՆ Պետդեպի դուդուկի տակ պարող իշխանությունը հարձակվել է Հայոց եկեղեցու վրա (տեսանյութ)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգային, հոգևոր ժառանգության պահպանողն է։ Եկեղեցու շուրջն է մշտապես համախմբվել հայ ժողովուրդը՝ հայրենիքի և հավատի թշնամիների դեմ պայքարում։ Հայոց եկեղեցու պատերի ներքո է զարգացել հայոց գիտությունը և գրական-իմաստասիրական միտքը։ Վկան՝ մեր Մատենադարանը..․

Հայ եկեղեցին ազգային է ու հայապահպան, սա գիտի ամեն հայ, և ոչ միայն, սա լավ գիտեն նաև օտարները ու նաև մեր թշնամիները։ Եվ եթե ուզում են վնասել հայ ժողովրդին, ապա առիթը բաց չեն թողնում հարվածելու մեր ազգապահպան այս կառույցին։

Ու հիմա դարձյալ նետերն ուղղել են հայապահպան մեր եկեղեցու դեմ, թիրախավորել մեր հոգևոր հայրերին։ Սրանով, փաստորեն, սուր են ճոճում Հայաստանի ու հայ ժողովրդի  դեմ:

Ովքե՞ր են այդ մարդիկ ու կառույցները, ի՞նչ ուժերի կողմից են նրանք ուղղորդվում:

«Մենք» հաղորդաշարի հյուրը  «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում