Կա՛մ դատական իշխանությունը բուժեք, կա՛մ մի կոտրեք. չի կարելի համ խոսել բուժելու մասին, համ կոտրել (տեսանյութ)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով պետական համակարգում կադրային քաղաքականությանը, նշեց. «Մենք ժամանակին ասել ենք, որ մեր երկրում կան բազմաթիվ խելացի, հմուտ լավ մարդիկ, ովքեր կարող է՝ չեն քայլել, բայց լավ մասնագետներ են»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադառնալով դատարանների շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ նշեց. «Քաղաքական իշխանության ներկայացուցիչները, հատկապես, դատական իշխանության որևէ ներկայացուցչի վերաբերյալ հայտարարություններ անելիս պետք է չափավոր զգուշավորություն դրսևորեն: Բարձրագույն դատական խորհուրդը եթե այդ հայտարարություններին չարձագանքի՝ մենք բավարար հիմքեր կունենանք կասկածելու, թե ԲԴԽ-ն իր սահմանադրական պարտականությունները չի կատարում: Եթե երկու տարի անցել է, և  ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ Արդարադատության նախարարությունը իրենց իրավասության շրջանակներում գործընթացներ չեն կազմակերպում, որպեսզի այդ դատավորներին հանեն ամբողջ դատական իշխանությունից և դատական համակարգից դուրս հրավիրեն, ապա մենք էլի բավարար հիմքեր ունենք կասկածելու, որ այդ ամեն ինչը ասվում է պարզապես ասվելու համար: ԲԴԽ-ը վիրավորանքը վիրավորանքի հետևից կուլ է տալիս և որևէ գործընթաց չի սկսում գործադիր իշխանության ղեկավարությանը ասելու, որ հարգելիներս, դատարանների հիմնական թիկունքը դատավորների հարգանքն է, նրանց վստահությունը: Եթե դուք ամեն անգամ կոտրում եք էդ հարգանքն ու վստահությունը, հասարակության նկատմամբ դուք կոտրում եք դատական իշխանությունը: Կա՛մ դատական իշխանությունը բուժեք, կա՛մ մի կոտրեք: Չի կարելի համ խոսել բուժելու մասին, համ կոտրել»:

Մանրամասները՝ տեսանյութում