Վարակաբանը կորոնավիրուսի անախտանիշ կրողներին անվանել է կորոնավիրուսի պատվաստանյութ. «ՌԻԱ Նովոստի»

Վարակաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ֆելիքս Երշովը պատմել է, որ գոյություն ունեն կորոնավիրուս ունեցող մի խումբ մարդիկ, ովքեր չունեն ախտանիշներ, բայց տարածում են վիրուսը, անում են այն, ինչ պետք է աներ պատվաստանյութը: Այսպիսով, նա մեկնաբանել է կենսաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մակարովի խոսքերը:

Փորձագետը նախօրեին հայտարարել էր, որ կորոնավիրուսով կարող են վարակվել նույնիսկ այն մարդկանցից, որոնք չունեն ախտանիշներ:

Մասնագետը նման հիվանդներին անվանում է ոչ թե անախտանիշ հիվանդներ, այլ առողջ վարակակիրներ, որոնք «չեն հիվանդանում, այլ կրում են վիրուսը և վարակում շրջապատին»:

«Կոլեկտիվ իմունիզացիա է տեղի ունենում: Երբ այն հասնի 70 տոկոսի, հիվանդության աճը կդադարի: Այս գործընթացը լավ հայտնի է վիրուսային վարակների շրջանում»,- ասել է Երշովը:

Նա ընդգծել է, որ դա չի վերացնում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը:

«Մենք պետք է պահպանենք խիստ հսկողության միջոցառումներ: Դրանք արդեն թույլ են տվել իջեցրել են հիվանդացության մակարդակը, իրավիճակը այլևս պայթունավտանգ չէ: Մարդիկ պետք է ավելի հաճախ ձեռքերը լվանան: Հիվանդները պետք է դիմակներ կրեն: Առողջ մարդկանց դիմակ պետք է, ավելի շուտ ինքնահանգստացման համար», – ասել է վիրուսաբանը: