Թբիլիսիում ոստիկանի կրակոցից կին է մահացել

Նախօրեին՝ Զատկի կիրակի օրը, երեկոյան, հրազենի կրակոցից պատահաբար միջին տարիքի կին է մահացել:

Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի Վաժա-Փշավելա պողոտայում: Կինն իր բնակարանում հեռուստացույց դիտելիս է եղել, երբ փամփուշտն անցել է ապակե պատուհանով ու վիրավորել նրան գլխի հատվածում, կինը մահացել է տեղում:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է անզգուշության հետևանքով սպանություն գործած քաղաքացուն: Ըստ ՆԳՆ-ի՝ վերջինս ոստիկան է, բնակվում է սպանված կնոջ դիմացի շենքում, Զատիկը նշելիս ալկոհոլի ազդեցության տակ որոշել է մի քանի անգամ կրակել պատշգամբից: