Ջասթին Թրյուդոն չէ այդ արձագանքի հեղինակը, որ գուլպաներից ու սելֆիից խոսենք (տեսանյութ)

Մարտի 31-ից ապրիլի 14-ը կայացան Արցախի Հանրապետության նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Արցախն արդեն ունի իր նորընտիր խորհրդարանն ու նորընտիր նախագահը։

Միջազգային, տարածաշրջանային տարբեր կազմակերպություններ, նաև առանձին երկրներ ի՞նչ գնահատականներ տվեցին Արցախում կայացած համապետական ընտրություններին: Եվ որքաո՞վ են հնչած գնահատականները բխում հայկական կողմերի շահերից։

Թեմայի շուրջ «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

Ադրբեջանագետն այն համոզման է, որ տարբեր երկրներ, միջազգային կառույցները ոչ թե դեմ են Արցախին ու Հայաստանին, այլ ունեն իրենց շահերը։ Իսկ Ադրբեջանը խեղաթյուրեց երկրների գնահատականներում տեղ գտած հիմնական ասելիքը, դրանք ներկայացնելով ընտրողաբար։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։