Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է ԱՀ քաղաքացիների ելքը որոշ բացառություններով

Արցախի Հանրապետության Պարետի 20.04.2020թ. N8 որոշմամբ՝ Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը որոշ բացառություններով:

Արցախի տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ, բացառություն կարվի միայն բեռնափոխադրում իրականացնող վարորդի և  նրան ուղեկցող անձի համար, ինչպես նաև  տնտեսական կամ արտադրական, առողջապահական անհետաձգելի կարիքների դեպքում, թաղման, հոգեհանգստի մասնակցելու համար, ինչպես նաև  մի քանի այլ կետերով ևս.

ԱՀ պարետի որոշումն ամբողջությամբ՝ այստեղ