ՖԲ-ում հնչած անհեթեթությունները հիմք ընդունելը ընդամենը խոսում է ձեր քաղաքական գործիչների, մեղմ ասած, դիլետանտության մասին

ՖԲ-ն ամենևին իրականություն չէ, սակայն այս պարզ ճշմարտությունը դժվար հասկանան նրանք, ովքեր ապրում են ՖԲ-ով, շատերին մոլորեցնելով, իրենց անպատասխանատու գրառումներն ու լայվերը կատարում՝ փքված շրջելով սենյակներում՝ իրենց երևակայելով դարի քաղաքական գործիչներ․․․ Քաղաքականությունը այն չէ, ինչի մասին բարձրաձայն խոսում են կամ հայտարարում։ Այդ քայլով ձեր նմանները փորձում են իրենց իշխանությունը երկարաձգելու հարց լուծել՝ կարծելով, թե հասարակության համակրանքին կարժանանան, բայց ժողովրդի մեծ մասը ՖԲ-ում չէ, և ՖԲ-ում հնչած անհեթեթությունները հիմք ընդունելը ընդամենը խոսում է ձեր քաղաքական գործիչների, մեղմ ասած, դիլետանտության մասին․․․

Հ.Գ. Նյութամոլությունը երբեք թույլ չի տա, որ մեր նորօրյա քաղգործիչները գիտակցեն ճշմարտությունը․․․

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

ՖԲ-ն ամենևին իրականություն չէ, սակայն այս պարզ ճշմարտությունը դժվար հասկանան նրանք, ովքեր ապրում են ՖԲ-ով, շատերին…

Опубликовано Artur R Tovmasyan Пятница, 17 апреля 2020 г.