Հոգևոր իշխանության կարևոր խորհրդանիշներից մեկը գավազանն է

Հոգևոր իշխանության կարևոր խորհրդանիշներից մեկը գավազանն է։

Արևելյան եկեղեցիներում կիրառվում են հակադիր երկու օձ պատկերող, իսկ արևմտյան եկեղեցիներում՝ կոր («հովվական») բռնակով գավազաններ։

Հետաքրքիր է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թերևս միակն է, որ կիրառում է երկուսն էլ։ Ի սկզբանե մեզանում կիրառվել է օձապատկերը, սակայն 12-րդ դարում, երբ հարաբերություններ հաստատվեցին Հռոմի Սուրբ Աթոռի հետ, մեր Կաթողիկոսը Պապից արևմտյան ձևի հայրապետական գավազան է նվեր ստանում։ Դրանից հետո մեր եկեղեցին սկսեց կիրառել թե՛ հին (արևելյան) ու թե՛ նոր (արևմտյան) ձևի գավազաններ. օձապատկերը՝ վարդապետների կողմից, իսկ կորաձևը՝ եպիսկոպոսների։

Ճանաչե՛նք մեր եկեղեցին։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Հոգևոր իշխանության կարևոր խորհրդանիշներից մեկը գավազանն է։Արևելյան եկեղեցիներում կիրառվում են հակադիր երկու օձ…

Опубликовано Ruben Melikyan Пятница, 17 апреля 2020 г.