Արցախի ԱՆ համակարգի գրեթե բոլոր բժշկական հաստատություններին տրամադրվել են բժշկական նշանակության ապրանքներ ու դեղամիջոցներ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՆ համակարգի գրեթե բոլոր բժշկական հաստատություններին տրամադրվել են բժշկական նշանակության հետևյալ ապրանքներն ու դեղամիջոցները.

✅ ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ (սփրեյ),

✅ շնչադիմակ,

✅ ձեռնոց,

✅ պաշտպանիչ արտահագուստ,

✅ եռաշերտ դիմակ:

Իսկ շրջանային բուժմիավորումները, վերոնշյալ ապրանքատեսակներից բացի, ստացել են նաև՝ պաշտպանիչ արտահագուստ, դիմակ, ակնոց և ալկոգել (միայն ՝ «Ասկերանի ՇԲՄ» ՓԲԸ-ն):

ԱՀ առողջապահության նախարարության բժշկական պահեստից ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջվարչակազմերը ստացել են.

✅ ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ (սփրեյ),

✅ ձեռնոց,

✅ շնչադիմակ և ալկոգել: