Կենտրոնական Բանկի նախագահի ընտրվեց Մարտին Գալստյանը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել էր Կենտրոնական Բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը:

Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովը 6 տարի ժամկետով Կենտրոնական բանկի նախագահ ընտրեց Մարտին Գալստյանին:

Հիշեցնենք, որ պատգամավորներից 104-ը կողմ է քվեարկել, իսկ 15-ը՝ դեմ: