Կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ը Հայաստանին կհատկացնի 600 հազար դոլար լրացուցիչ աջակցություն

ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 600 հազար դոլար լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս մասին հայտնում են ՄԶԾ գրասենյակից:

Տրամադրված միջոցները, վերջերս հայտարարված 1,1 միլիոն դոլարի ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն լաբորատոր համակարգերի պատրաստման, նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողության, մասնագետների կարողությունների զարգացման և ռիսկերի հաղորդակցումը խթանելու նպատակով: