Իրարից 50 կմ հեռու գյուղերն ունեն ենթակառուցվածքների խնդիր, որոնք մինչև հիմա լուծված չեն (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում 7 փոփոխություն կատարելու մասին փոփոխությունների նախագծերին՝ նշեց, որ փոխվում են տնտեսական հարաբերությունները և համայնքների խոշորացումը տվյալ պարագայում արդյունավետ չէ: Իրարից 50 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերը ունեն ենթակառուցվածքների խնդիր, որոնք մինչև հիմա լուծված չեն: «Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք սկզբից պետք էր լուծել և հետո մոտենալ այս բոլոր հարցերին: Կարծում եմ, որ խոշորացման խնդիրները այսօր չպետք է բարձրացնենք, որովհետև մենք չգիտենք, թե ինչ է լինելու վեց ամիս հետո»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում