Որպես հայրենակից եղբայր միայն մի բան եմ խնդրում, որ հիշեք՝ ԱՍՏԾՈ դեմ սուր վերցնողը, սրո՛վ էլ կընկնի…

ԺԱՄԱՆԱԿԸ ՈՍԿԻ Է

Հիշում եմ դպրոցական տարիներին այսպիսի վերնագրով մի բանաստեղծություն կար…
Ժամանակի ընթացքում ավելի հասկացանք դրանում տեղ գտած բառերի ու մտքերի արժեքը։

Ամեն ինչին ժամանակ կա և ամեն ինչին ժամանակ կա … ՏՐՎԱԾ

Ես ինքս և շատ հոգևորականներ պարզասրտորեն կանգնեցինք երկրում փոփոխություններ ակնկալող 2018-ի շարժման կողքին։ Մենք և շատ շատերը հավատում էինք (հիմա էլ հավատացողներ կան և դա իրենց իրավունքն է) Հայաստան աշխարհիս վրա բացվելիք արշալույսին…

Ինչևէ,
Մելամաղձոտ ֆոնից և ռոմանտիկայի ժանրից դուրս գամ։

«Եթե ցանկանում ես խորապես ճանաչել մեկին, խոսեցրու նրան Աստծո մասին», – ասում է բոլոր ժամանակների հայ ազգի նվիրյալներից մեկը՝ Գարեգին Նժդեհը։

Մենք մոռացանք կամ չհասցրեցինք «հեղափոխության» գլուխ կանգնածներին հարցնել Աստծո մասին և եթե անգամ հարցնեինք էլ՝ ճիշտ պատասխանը չէինք ստանա, քանզի իրենց պատվեր էր տրված չբացահայտել իրենց իսկությունն ու ծրագրերը։

Բա՜յց…

Կրկին օգնության հասավ ժամանակը։

Շատ չանցած հասկանալի դարձավ, թե ի՞նչ էր թաքնված այդ շարժման դիմակի տակ։ ԱԺ-ում և կառավարության կազմում հայտնվեցին մի շարք աղանդավորներ, հոգևոր, բարոյական, ազգային, մշակութային, կրթադաստիարական արժեքներից իսպառ զուրկ անձինք, և սկսվե՜ց…

Ժամանակ էր… ՏՐՎԱԾ

2018-ի հունիս ամսից առաջին հարվածը իր վրա կրեց Հայոց Եկեղեցին։ Ամիսներ շարունակ փորձ արվեց Վեհափառին գահընկեց անելու անվան տակ կազմաքանդ անել մի Աստվածահիմն կառույց՝ Հայ Առաքելական Եկեղեցին, որը գրեթե երկու հազարամյակ առաջնորդել է իր ժողովրդին և որի պատերին զարկվելով կործանվել են Աստծո և մեր հայրերի հավատքի դեմ գլուխ բարձրացրած բոլոր ժամանակավրեպ փորձությունները… Ամիսների հետ չարածին այդ շարժումը նահանջ ապրեց։

Այս ճակատում հաջողության չհասնելով թիրախավորվեցին ազգային մյուս կարևոր ինստիտուտները՝ Հայոց հաղթանակած Բանակը, որի հիմնադիր՝ մեր նահատակ, իրենց թանկ կյանքը Հայրենիքին և ամենքիս նվիրած հերոսների գործը «առաջին տիկնոջ» մակարդակով համարվեց առոչինչ, երբ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի շուրթերով «հեղափոխությունն» ավելի արժևորվեց քան Արցախյան գոյամարտը, երբ դպրոցներում փորձ արվեց պակասեցնել հայրենիքի զինվոր դաստիարակող Հայ ժողովրդի պատմություն առարկայի դասաժամերը։

Թիրախավորվեցին Հայոց լեզու առարկան, Հայ մշակույթը, ավանդական մեր սուրբ ընտանիքը։

Բայց… ՏՐՎԱԾ ժամանակը չէր արձանագրում այն շոշափելի արդյունքները, որոնք ակնկալում էին ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ…

Եվ …սկսվեց Հայ Ժողովրդին համախումբ պահող՝ սևերի և սպիտակների կործանարար բաժանումը ազգային մեծ չարիք համարող Հայ Եկեղեցու վրա հարձակման 2-րդ փուլը։

Ոչինչ չի՛ ստացվելու, պարոնայք իշխանավորներ։ Շատ լավ հասկանում ենք, դուք առավել ևս, որ ձեր պատվիրատուների ձեզ ՏՐՎԱԾ ժամանակը ռացիոնալ կերպով չեք օգտագործել։ Շատ լավ հասկանալի է, որ այս աշխարհում ամեն բան, յուրաքանչյուր ծառայություն իր գինն ունի… և վերադասավորելով ձեր ուժերը նոր եռանդով եք լծվել ձեզ ՏՐՎԱԾ ժամանակում ավարտի հասցնել ձեր «առաքելությունը»։ Դուք հիմա քամի եք ցանում, բայց չեք գիտակցում, որ փոթորիկ եք հնձելու։

Ընտրության հնարավորություն միշտ էլ կա, քանի դեռ շունչ և միտք կա մեր մարմիններում…
Որոշե՛ք Հավիտենական Աստծո՞ւնն եք, թե ժամանակավոր սատանայինը։

Որպես հայրենակից եղբայր միայն մի բան եմ խնդրում, որ հիշեք՝

ԱՍՏԾՈ դեմ սուր վերցնողը, սրո՛վ էլ կընկնի…

Մնացեք Աստծո սիրո և հատկապես երկյուղի մեջ։

Տեր Եփրեմ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

ԺԱՄԱՆԱԿԸ ՈՍԿԻ ԷՀիշում եմ դպրոցական տարիներին այսպիսի վերնագրով մի բանաստեղծություն կար…Ժամանակի ընթացքում ավելիով…

Опубликовано Տեր Եփրեմ Հարությունյան Четверг, 16 апреля 2020 г.