«Մարտիկ» հիմնադրամը ֆինանսական օգնություն կցուցաբերի Արցախում և Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման ու հաղթահարման համար

Արցախի և Հայաստանի Հանրապետություններում Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով «Մարտիկ» հիմնադրամը կցուցաբերի ֆինանսական օգնություն:

«Մարտիկ» հիմնադրամի փոխանցմամբ՝ հաշվի առնելով, որ Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ ԱՀ-ում՝ արտակարգ իրավիճակ, և, հիմք ընդունելով «Մարտիկ» հիմնադրամի նպատակներն ու խնդիրները՝ հոգաբարձուների խորհուրդն ապրիլի 14-ին որոշել է «Մարտիկ» հիմնադրամի մայր գումարից ՀՀ-ին տրամադրել 50 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ փոխանցելով ՀՀ գանձապետական 00005001947 հաշվին: Իսկ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 25 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ փոխանցելով «Արցախբանկ» ՓԲԸ 223000612211100 հաշվին: