Ռուստամ Բաքոյանը եզդիերեն շնորհավորեց ազգային տոնի առիթով (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում «Իմ քայլը» խմբակցություն  պատգամավոր Ռուստամ Բաքոյանը եզդիերեն շնորհավորեց ազգային տոնի՝ Մալաքե Թաուսի՝ Ամանորի առիթով: Յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին եզդիերեն ելույթը դահլիճն ընդունեց ծափահարություններով։

Պատգամավորը ներկայացրեց իր օրենսդրական նախաձեռնությունը, որը ազգային-կրոնական երանգ ուներ․ նա առաջարկեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տարեկան մինչև  4 օր արձակուրդ տրամադրել՝ ազգային և կրոնական տոները նշելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում