Հայ թատրոնը 2000 տարեկան է (մաս I)

Չորրորդ դարի վերջը բեկումնային եղավ հայ ժողովրդի կյանքում։

Հայ նախարարների և ֆեոդալների միջև բախումները թեթևացրին, հեշտացրին հարևաների հաղթանակն ուժակորույս Հայաստանի նկատմամբ։

Հայաստանը կորցրեց իր անկախությունը, որը ձեռք էր բերել 600 տարի առաջ։

Չորրորդ դարում այնքան էր թուլացած Հայաստանը, որ 387 թ. արևմտյան շրջանը բռնազավթեց Հռոմի իմպերիան, իսկ արևելյանն անցավ Իրանին։

395 թ Հռոմի իմպերիան բաժանվեց երկու մասի ՝արևելքի և արևմուտքի։

Արևելքը Բյուզանդիան է, որ ուժեղացնում է իր ազդեցությունը ժողովրդի վրա։

Արևելյան հայկական իշխանսւթյունն իր վրա զգում էր քաղաքական ժամանակաշրջանի տնտեսական հետևանքները։

Արևմտյան Հայաստանը ստիպված էր իր վրա զգալու Իրանի իշխանությունը։

Սևակ կաթողիկոսը, որ հունական լավ կրթություն էր ստացել, քաղաքականապես հարում էր Բյուզանդիային։

Նա խոշոր կալվածատեր էր, բայց եկեղեցուն պատկանող կալվածքները, որը նա կառավարում էր՝ ավելի մեծ էին։

Իր կյանքի վերջին տասնամյակներին Սևակ կաթողիկոսը գահընկեց էր եղել, և նրան փոխարինում էին Իրանի կողմից հաստատված սիրիական եպիսկոպոսները, որոնք տանում էին իրենց տերերի քաղաքականությունը։

Անկախությունը վերականգնելու համար հայերը պայքար էին ծավալում։

Միջոցներից մեկն անկախ հայ եկեղեցու ստեղծումն էր, գրերի կատարելագործումը, լիարժեք այբուբենի կազմումը, սուրբ գրքերի թարգմանությունը հայերենով, որը կտար հնարավորություն՝ եկեղեցական ծառայությունները մատուցել մայրենի լեզվով։

Սա նշանակում էր՝ Բյուզանդիայի և Իրանի ձեռքից վերցնել զենքը։

Սա լուրջ պայքար էր, որի հետևանքով սկսվեց նոր ճնշում հայերի դեմ։

Հայկական պետականության կործանումը բերեց նորանոր զրկանքներ։

Սկսվեց խելահեղ պայքար ոչ միայն անկախության, այլև գոյության համար։

Հայի ստեղծագործ և անսպառ էներգիան գտավ իր արտահայտսւթյունն արվեստի մեջ։

5 -7 դարերում հայ հոգևոր կյանքը վերելք ապրեց, բայց դա ազգային ազատագրական պայքար էր օտարի դեմ։

Հեթանոսների դարավոր սովորույթները բավական երկարակյաց էին։

Հայտնի է, որ գոյություն ունեին հեթանոսության ոչ միայն ընդհատակյա կազմակերպություններ, արևապաշտ կողմնակիցներ, այլև ակնհայտ գործում էին՝ վերականգնելու հեթանոսությունը։

Հատկապես հակադրվում էին վիպասանների, երգիչների, պարողների հայրենիք՝ Գողթան գավառի, Աարարատի հարավ-արևելյան փեշին փռված հեթանոսները։

Եկեղեցին իր հերթին զինվում էր պատիժներով, որպեսզի «խելքի բերի» գաղափարպաշտներին։

Այդ իրավիճակում թիրախում հայկական թատրոնն էր, քանի որ այն համարվում էր հոգևոր վերնախավ և շատ վտանգավոր էր այդ առումով։

Հայկական թատրոնի զարգացման բարձր մակարդակը, խորն արմատները, որ տանում էին հեթանոսություն, սոցիալական քննադատությունը, որ հնչում էր թատերական տարբեր ժանրերում, ապահովում էին հասարակական ազդեցություն։

Հենց սրանից սարսափում էր եկեղեցին, և սա էր պատճառը, որ կաթողիկոս, խոշոր քաղաքական գործիչ Հովհաննու Մանդակունին (478-490 թթ.) թատրոնի առաջին թշնամին էր։

Արևմտյան Հայաստանում, որն անցել էր Բյուզանդիային, չորրորդ դարի վերջին ուժեղացված էր հետապնդումը թատրոնի, կրկեսի և այլ զվարճանքների նկատմամբ։

Արևմտյան Հայաստանի իրադարձությունները հուզում էին հայ հոգևորականությանը և ֆեոդալներին։

Ձևավորվում է քրիստոնեական եկեղեցու միասնական ճակատ՝ ընդդեմ հեթանոսական անտիկ թատրոնի։

Բավարար է միայն մի փաստ՝ Հովհաննես Ոսկեբերանի ճառն ընդդեմ թատրոնի՝ թարգմանված հայերենով։

404 թ. բյուզանդական եկեղեցու հայտնի գործիչ Հովհաննես Ոսկեբերանը ենթարկվեց հետապնդման, Կոնստանդնապոլսից վտարվեց գավառ՝ Կուկուզ գյուղ։

Նա անում էր ամեն ինչ, արմատախիլ անելու հեթանոսությունը։

Պետք է հիշել, որ նրա բոլոր թարգմանությունները հին հայերենով՝ թատրոնի դեմ էին՝ «Սատանայի գյուտը», որը քաղաքներում կառուցել է թատրոններ՝ ծիծաղողներին սովորեցնելով այդ խոցը, որը վարակում է քաղաքները։

Շարունակելի

Սիրանույշ Եղիազարյան