Ախտահանվել են Հայաստանից Արցախ մուտք գործած 685 տրանսպորտային միջոց

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղակատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 685 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):

Ապրիլի 12-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 142 տրանսպորտային միջոց, որից

«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 30 տրանսպորտային միջոց:

«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 54 տրանսպորտային միջոց:

«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 13-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 272 տրանսպորտային միջոց, որից

«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 56 տրանսպորտային միջոց:

«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց:

«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 147 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 14-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 271 տրանսպորտային միջոց, որից

«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 66 տրանսպորտային միջոց։

«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 80 տրանսպորտային միջոց:

«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 125 տրանսպորտային միջոց:

Արցախի  Տեղեկատվական շտաբ