Մենք այդպես էլ չսովորեցինք հարգել պետության մեջ գործող համակարգերը

Կաթողիկոսի՝ համավարակի հետ կապված կալանավորված անձանց մեկուսացմանը վերաբերող խոսքը, ցավոք, առիթ տվեց նաև որոշ պաշտոնատար անձանց անհարգալից արտահայտություններով հրապարակումներ կատարել:

Նախկինում այս մասշտաբի համավարակ չի եղել, և կաթողիկոսի հորդորը իշխանությունը կարող էր ընդունել կամ չընդունել, առանց զգացմունքային դրսևորումների:

Ինչքան էլ ընդունենք կամ չընդունենք Վեհափառին, պետք է հիշենք, որ նա է ներկայացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, և նման անհարգալից ձևակերպումներով թիրախավորում ենք ազգային եկեղեցին: Ազգային եկեղեցին շատ ավելի լուրջ հակառակորդներ է ունեցել և հաղթել, ու հաղթելու է:

Անհարգալից հայտարարություններին հավանություն տվող քաղաքացիներից պետք չի ոգևորվել: Այդ սահմանը ջնջելով՝ վաղը այդ նույն քաղաքացին առանց կաշկանդվելու հարձակվելու է մյուս ինստիտուտների (համակարգերի) վրա:

Մենք այդպես էլ չսովորեցինք հարգել պետության մեջ գործող համակարգերը (վարչապետի ինստիտուտ, նախագահի ինստիտուտ և այլն), ու սրա համար դեռ շատ ենք տուժելու:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

ՄԵՆՔ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՍՈՎՈՐԵՑԻՆՔ ՀԱՐԳԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ Կաթողիկոսի՝ համավարակի հետ կապված կալանավորված…

Опубликовано Արա Զոհրաբյան Среда, 15 апреля 2020 г.