Պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգում (վեթինգ) լինելու է․ Արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման վերաբերյալ: Արդարադատության նախարարությունը թեմայի վերաբերյալ մանրամասներ ներկայացրել է հարց ու պատասխանի տեսքով, որը ներկայացնում ենք ստորև․

-Կառավարությունը հայտարարել էր վեթինգ իրականացնելու մասին: Ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ և ո՞ր մարմինն է իրականացնելու այդ գործառույթը։

-Հանրության շրջանում լայն տարածում ստացած ,վեթինգե հասկացությունը Սահմանադրությանը համահունչ արտացոլված է Ազգային ժողովի կողմից ընդունված և ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող ,Դատական օրենսգիրքե սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում։