Արայիկ Հարությունյանն առաջին փուլի համեմատ 3 784 ձայն ավելի է ստացել. Արցախի ԿԸՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում թեկնածուներից Արայիկ Հարությունյանն ստացել է ընտրողների 88 տոկոս քվեները կամ 39 860 ձայն, իսկ Մասիս Մայիլյանը՝ 12 տոկոսը կամ 5428։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նա տեղեկացրեց, որ քվեարկության մասնակցիների թիվը 47 165 է, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 45 տոկոսը, անվավեր քվեաթերթիկների թիվը 1876 է, կամ 3.97 տոկոս:

«Եթե զուգահեռ անցկացնենք մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների հետ, մասնավորապաես նախագահական ընտրությունների առաջին փուլի տվյալների հետ, ապա Արայիկ Հարութունյանը գերազանցել է իր նախկին ցուցանիշը 3784 ձայնով»,- ասաց Սրբուհի Արզումանյանը: