«Վերելք». Կորոնավիրուսը ցույց տվեց, որ իշխանություններն ու ժողովուրդը «մերկ» են (տեսանյութ)

Վերելք հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը քննում է «կորոնավիրուսային» Հայաստանում ընթացող քաղաքական և սոցիալական գործընթացները և եզրահանգում, որ համավարակը ցույց տվեց, որ մեր իշխանություններն ու ժողովուրդը «մերկ» են, այսինքն անպատրաստ են արտակարգ իրավիճակներում համակարգված գործելու: Իշխանությունները քամահրանքով վերաբերվեցին վարակի վտանգներին, իսկ ժողովուրդը, չունենալով անհրաժեշտ իրավագիտակցություն, չեն կատարում պարետական պահանջները, ինչի հետևանքով վարակի լայն թափով տարածման նախադրյալներ են ստեղծվում:
Ժողովրդի իրավագիտակցության մակարդակը բարձրացնելը պիտի իշխանությունների գլխավոր նպատակը լինի, մինչդեռ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Իսկ դա վտանգում է երկրի ու ժողովրդի գոյությունը:
Նման իրավիճակում ի՞նչ կարող է անել երկիրը վերափոխել ձգտող  շերտը:

Այս հարցի պատասխանը կարելի է ստանալ՝ դիտելով տեսանյութը: