ԱՀ պարետը ստորագրել է մի շարք որոշումներ

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ստորագրել է որոշումներ, որով, մասնավորապես, սահմանվում են Արցախի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը, Արցախի Հանրապետության վարչական սահմաններում և Արցախի Հանրապետություն մուտք գործելիս կիրառվող սահմանափակումները, հավաքների կամ հանրային միջոցառումների իրականացման նկատմամբ սահմանափակումները, հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումները: LIVEnews.am-ը այս մասին տեղեկացել է Արցախի Տեղեկատվական շտաբից:

Համապատասխան որոշումները հասանելի են ԱՀ կառավառության պաշտոնական կայքէջի (http://nkrgov.am/hy/) «COVID 19» նորաստեղծ բաժնում (http://nkrgov.am/hy/paretivoroshumner/):