Օրենքով մենք սպառել ենք հանրապետության ամբողջ տարածքով մեկ արտակարգ դրության 30-օրյա ժամկետը (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: Հիմնական զեկուցողը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն է։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարացմանը՝  նշեց. «Կարծում ենք, որ օրենքով մենք սպառել ենք հանրապետության ամբողջ տարածքով մեկ արտակարգ դրության 30-օրյա ժամկետը և ըստ այս օրենքի՝ հնարավոր չէ գերազանցել, սակայն Դուք երկարացման նախաձեռնությամբ եք հանդես եկել և մեկնաբանում եք այլ կերպ»:  Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ Հանրային տրանսպորտը և մետրոն չի գործում, միևնույն ժամանակ եվրոպական շատ երկրներում, չնայած խիստ սահմանափակումներին, մետրոն գործում է: Պատգամավորը հավելեց, որ ավտոբուսները և մետրոն պետք է աշխատեն:

Իսկ  Տիգրան Ավինյանը նշեց, որ հանրային տրանսպորտում մարդիկ միառժամանակ միևնույն վայրում են գտնվում, և վարակը հնարավոր է տարածվի հանրային տրանսպորտում  գտնվող բռնակների միջոցով։ Անդրադառնալով Արտակարգ ռեժիմի երկարացմանը, փոխվարչապետը հստակեցրեց, որ եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրության ռեժիմը դեռևս չի կարողացել լուծել այն խնդիրը, որի համար հայտարարված է եղել, ապա ըստ օրենքի՝ այն կարող է երկարաձգվել:

Մանրամասները՝ տեսանյութում