COVID-19-ը ստեղծվել է ԱՄՆ բիոլաբորատորիաներում և օգտագործվում է քաղաքական նպատակո՞վ (տեսանյութ)

«Մենք» հաղորդաշարի հյուրը Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի նախագահ Ալեքսանդր Ամարյանն է:

Այս օրերին  շատ է հնչում հարցը, թե ի՞նչ է կորոնավիրուսը՝ բնակա՞ն, թե արհեստածին վարակ է այն: Եթե արհեստածին վարակի հետ գործ ունենք, ապա ո՞ր պետությունը կամ ի՞նչ ուժեր են կանգնած դրա ստեղծման թիկունքում և  ի՞նչ նպատակների է այն այժմ ծառայեցվում:

Պարզվում է, այս վիրուսը հայտնի է եղել դեռևս անցած դարի 30-ական թվականներին, Չինաստանում: Հետո՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնացիներն են զբաղվել կորոնավիրուսի խնդիրներով,  իրականացրել են փորձարկումներ, նաև նպատակ են ունեցել  բակտերիոլոգիական զենք արտադրել: Պատերազմից հետո այդ բոլոր փորձարկումների արդյունքները ամերիկացիներն իրենց հետ տանում են ԱՄՆ: Ասել է թե, այն հայտնվում է ԱՄՆ ձեռքում ու նրա վերհսկողության տակ:

Եվ հիմա հարց է առաջանում, արդյո՞ք ներկայումս կորոնավիրուսը բաց չի թողնվել հենց ամերիկյան  բիոլաբորատորիաներից, և այսօր հստակ չի օգտագործվում քաղաքական նպատակների համար:

Հիշեցնենք, որ ամերիկյան բիոլաբորատորիաների թիվն աշխարհում  200-ից  ավելի է: Դրանք տեղակայված են ԱՊՀ երկրներում՝  Ղազախստանում, Վրաստանում, Ադրբեջանում,  Ուկրաինայում, նաև Հայաստանում: Մեր երկրում կան 8 կենսաբանական լաբորատորիաներ, դրանցից 3-ը Երևանում և 5-ը `մարզերում:

Մանրամասները՝ տեսանյութում