Արդյո՞ք ժամանակը չէ լուրջ մասնագետների կոմիտե ստեղծելու, որը կից կլինի պարետին (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին փոփոխությունների փաթեթն է։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե  արդյո՞ք կառավարության ներկայացրած նախագիծը ուշացված չէ, և արդյո՞ք ժամանակը չէ լուրջ մասնագետների կոմիտե ստեղծլու, որը կից կլինի պարետին:

Փոխնախարարը նշեց, որ չի կարծում, թե լրացուցիչ մասնագետների ներգրավվելու և մահճակալային ֆոնդ ստեղծելու հարցում նախարարությունը ուշացված քայլեր է ձեռնարկում։ Անահիտ Ավանեսյանը հավելեց. «Մենք Covid-19-ով հիվանդ պացիենտներին սպասարկելու համար արդեն ունենք 1400 մահճակալ, այստեղ հարցն նրանում է, որ գուցե անհրաժեշտ լինի  լրացուցիչ այլ բժշկական կազմակերպություններ էլ ներգրավել: Եթե տվյալ բժշկական կազմակերպությունը չունի ինֆեկցիոն հիվանդությունների համար լիցենզավորում, ապա այն ևս կարողանա ներգրավվել  և ապահովել այս պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը»,- պատասխանեց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում