Փաստաթղթերը և տեղեկանքները, որոնց ժամկետը արտակարգ դրության ժամանակ լրանում է, պետք է երկարաձգվեն (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին փոփոխությունների փաթեթն է։

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ԱԺ ամբոնից նշեց, որ կան փաստաթղթեր կամ տեղեկանքներ, որոնք արտակարգ դրության ժամանակ ՀՀ քաղաքացիները հնարավորություն չունեն երկարացնել  կամ նորը ստանալ տարբեր գերատեսչություններից, իսկ այդ փաստաթղթերի ժամկետները արդեն լրանում են: Արման Աբովյանը հավելեց. «Պետք է անպայման մի մեխանիզմ գտնել, որ այն փաստաթնթերը և այն տեղեկանքները, որոնց ժամկետը արտակարգ դրության ժամանակ լրանում է, իրենք ևս երկարաձգվեն, նամանավանդ, որ կան տեղեկանքներ, որոնք մարդիկ գումարով էին ստանում, նկատի ունեմ պետական վճարումներ էին անում, և հիմա օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում այս կամ այն գերատեսչություն ներկայացնել:

Մանրամասները՝ տեսանյութում