Քրդերը պայթյուն են կազմակերպել թուրքական ռազմական գործարանում

Օրերս մենք հաղորդել էինք, որ «Քրդական բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ) Թուրքիայի տարածքի սահմանամերձ շրջաններից մեկում պայթեցրել է Իրան-Թուրքիա գազատարը: Եվ Իրանը ստիպված էր դադարեցնել Թուրքիայի գազամատակարարումը: Ըստ երևույթին, ՔԲԿ որոշել է շարունակել զինված հարձակումները թուրքական կարևոր օբյեկտների վրա: Ճիշտ է, այս անգամ հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է մեկ այլ կազմակերպություն՝ «Թուրքիայի ժողովուրդների միացյալ հեղափոխական շարժումը» (Halkların Birleşik Devrim Hareketi, HBDH)՝ երկրի տարածքում գործող ձախծայրահեղական խմբավորում: Ինչպես ապրիլի 8-ին հաղորդել է քրդական ANF լրատվական գործակալությունը՝ «Թուրքիայի ժողովուրդների միացյալ հեղափոխական շարժումը» իր կայքում տեղադրել է գրավոր հայտարարություն, որում պատասխանատվություն է ստանձնել թուրքական «Roketsan» պաշտպանական ընկերության դեմ «հատուցման գործողությունների համար»:

Այս կազմակերպությունը մեկն է այն ընկերություններից, որոնք ակտիվորեն զինում են Ադրբեջանին առնվազն վերջին 20 տարիների ընթացքում: Գործողությունը իրականացվել է «վրիժառուների ստորաբաժանման» կողմից՝ հատուկ սարքավորումների օգտագործմամբ: Անկարայում հրթիռներ արտադրող «Roketsan» գործարանը՝ Էլմադահ շրջանը, երեքշաբթի (ապրիլի 7-ին) տեղական ժամանակով 14:30-ին հարձակման է ենթարկվել HBDH «վրիժառուների ստորաբաժանման» կողմից՝ հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով: Պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է արտադրական օբյեկտի մի մասը և հումքի պահեստը, որն օգտագործվում էր հրթիռների արտադրության համար: Մեր ստորաբաժանումները չկարողացան հաստատել զոհվածների և վիրավորների թիվը թշնամու շարքերում և ապահով վերադարձան ռազմակայան»,- ասվում է հայտարարության մեջ: Թուրք պաշտոնական անձանց կողմից «Roketsan» գործարանի վրա պարտիզանների հարձակման մասին տեղեկությունների հաստատումը դեռևս չի ստացվել: Ըստ թուրքական իշխանությունների՝ կա միայն այդպիսի հաղորդագրություն. երեք անձինք թեթև վնասվածքներ են ստացել Անկարայի պաշտպանական ընկերությունում վառելիքի և քսայուղերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Սակայն կան նաև HBDH-ի հայտարարությունն ու քրդական ANF լրատվական գործակալության հաղորդագրությունը: Կարծում ենք, որ տվյալ դեպքում միանգամայն տեղին է որպես հուսալի ընդունել քրդական աղբյուրներից ստացված հաղորդումները:

HBDH-ը միավորում է մոտ մեկ տասնյակ ձախակողմյան, «հեղափոխա- սոցիալիստական», Թուրքիայի որոշ քրդական կազմակերպություններ: Այն ստեղծվել է 2016-ի մարտի 12-ին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ «Թուրքիայի կառավարությունը տապալելու» նպատակով: Անցած չորս տարիների ընթացքում շարժման զինյալները իրականացրել են մի շարք հարձակումներ երկրի ռազմական և ժանդարմերիայի ուժերի վրա: Վստահ ենք, որ եթե Թուրքիայի իշխանությունները ճանաչեն HBDH պարտիզանների հարձակումը Էլմադահի «Roketsan» հրթիռներ արտադրող գործարանի վրա, Էրդողանի ռեժիմը ինքն էլ կհայտարարի, որ սա ՔԲԿ-ի ձեռքի գործն է: Հաշվի առնելով Իրան-Թուրքիա գազատարում տեղի ունեցած պայթյունը, մեր կարծիքով, տեղին է այն վարկածը, որ քրդերը որոշել են վերսկսել պատերազմը: Թվում է, թե թուրքերը պարտքի տակ չեն մնալու. շուտով աշխարհը կիմանա քրդաբնակ Արևմտյան Հայաստանում և Միջագետքում թուրքական ռազմական և անվտանգության ծառայությունների նոր պատժիչ գործողությունների մասին:

Սերգեյ Շաքարյանց