Շատ շուտով բոլորդ կիմանաք, թե ինչու է տեքստիլն այդքան կարևոր Փաշինյանի ընտանիքի համար

Երկուշաբթի օրվանից կթույլատրվի տեքստիլ արտադրությունը . . .

Առաջին հայացքից սա սովորական նորություն է, սակայն այն իր մեջ ներառում է այս իշխանության բարոյական նկարագիրը։

Եթե մոռացել եք, հիշեցնեմ, որ Հայաստանում կորոնավիրուսի ամենահայտնի օջախը, Փաշինյանի ասած, հայտնի տեքստիլի արտադրությունն էր, որի անվանումը նա համառորեն չնշեց։ Մինչդեռ, Էջմիածնի հայտնի նշանդրեքի բոլոր հերոսների և մասնակիցների անունները մեր իշխանությունները մեծ հաճույքով դրեցին շրջանառության մեջ։

Թե ինչու Փաշինյանը չնշեց այդ արտադրության անվանումը, կարծում եմ, արդեն բոլորը հասկանում են։ Բայց այ որ մեկ շաբաթից այդ արտադրությունը սկսելու է աշխատել, դա արդեն անբարոյականության գագաթնակետն է, նագլիության վերջը։

Ու հիմա ինչ-որ մեկն ինձ կարող է համոզել, որ այս իշխանություններին հետաքրքրում է մարդկանց կյանքն ու առողջությո՞ւնը։

Հ.Գ. Հոգեվարքի մեջ գտնվող ռեստորանային բիզնեսը, որտեղ ներգրավված է ավելի քան 30.000 մարդ, այս իշխանությանն ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ տեքստիլի համար շատ անհանգիստ են։

Շուտով, շատ շուտով բոլորդ կիմանաք, թե ինչու է տեքստիլն այդքան կարևոր Փաշինյանի ընտանիքի համար։

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Երկուշաբթի օրվանից կթույլատրվի տեքստիլ արտադրությունը . . .Առաջին հայացքից սա սովորական նորություն է, սակայն այն իր…

Опубликовано Artur Ghazinyan Понедельник, 13 апреля 2020 г.