Սամվել Ալեքսանյանը կորոնավիրուսի հիմնական հարուցիչն է

Այսօրվանից թուլացվում են արտակարգ դրության պահանջները և տնտեսության մի շարք ճյուղեր կսկսեն աշխատել։ Սեզոնային բնույթի հետ կապված գյուղատնտեսական աշխատանքներին վերադառնալը հրատապ է այժմ։
Սակայն մեկ շաբաթից կսկսեն գործել նաև տեքստիլ և հագուստի արտադրության հիմնարկները, և այս որոշումը զարմանք է հարուցում։ Այս արտադրամասերում, փոքր տարածքներով մեծաթիվ մարդիկ են աշխատում, ինչը շատ մեծ ռիսկ է ստեղծում վարակի տարածման համար։ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հայտարարեց, թե պետք է այս արտադրությունների կազմակերպիչների հետ աշխատանք տանել, որ նրանք ստեղծեն համապատասխան պայմաններ, սակայն բնական է ենթադրել, որ նման գործողությունների արժեքը խիստ ցածր կլինի, մանավանդ՝ գործող առողջապահության նախարարն էլ է խոստովանել, որ արդեն կորոնավիրուսի տարածումն անկառավարելի է։
Այս համաճարակի պայմաններում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գնում նման ռիսկի։ Կա երկու գործոն, որոնք նրան ստիպում են անտեսել առողջապահական գործոնները հօգուտ թեթևարդյունաբերականի։ Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կարողանում կարանտինի պայմաններում վերցնել բնակչության նվազագույն կենսապահովման խնդիրի պատասխանատվությունը և այս բիզնեսների աշխատելու պարագայում նրանք զգալիորեն ազատ կշնչեն, թեև այն քաղաքացիների կենսապահովման պատասխանատվությունը, ովքեր կարուձև չգիտեն, դեռևս նրանց վրա է մնալու։ Երկրորդ հանգամաքն այն է, որ վարչապետի սիրելի օլիգարխը չի կարող երկարատև կարանտին պահպանել և ժամանակն է, որ նա շարունակի փող աշխատել՝ իսկ նա փող է աշխատում ոչ միայն իր համար։
Պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանը, խոստովանում են, որ կորոնավիրուսի առաջին ալիքի հիմնական պատճառը Սամվել Ալեքսանյանի արտադրամասն էր, որտեղ իշխանությունները չկարողացան հաստատել անհրաժեշտ հսկողություն։ Այժմ նրանք պատրաստ են անսալ Սամվել Ալեքսանյանին խնդրանքին (հորդորի՞ն, պահանջի՞ն, ուլիտիմատումի՞ն) և պայմաններ ստեղծել նրա բիզնեսի շարունակականության, և ըստ այդմ՝ համաճարակի երկրորդ ալիքի համար։
Երբ ասում են օլիգարխիա, դասական սահմանումն ի նկատի ունի ոչ թե այն մարդկանց, ով շատ փող ունեն, այլ նրանց, ովքեր այդ փողի շնորհիվ կարողանում են քաղաքականության վրա ազդել։ Գաղտնիք չէ, որ Սամվել Ալեքսանյանը դեռևս Քոչարյանի ժամանակներից վերահսկում է Հայաստանում սոցիալական վիճակը, քանի որ ինքն է սահմանում սպառողական ապրանքների գները։ Դեռևս Քոչարյանի ժամանակներից նա ունի լուրջ արտաքին քաղաքական դերակատարում, քանի որ կարողանում է իր ապրանքները բերել Թուրքիայից, Ռուսաստանից, Չինաստանից և այլ թեժ կետերից։ Նա նաև ֆեյքերի ֆաբրիկայի ֆաբրիկանտն է, այսինքն տիրություն է անում լրատվական և քարոզչական քաղաքականությունը։ Այժմ պարզվում է, որ իրականում հենց նա էլ վերահսկում է Հայաստանի և տնտեսական, և առողջապահական վիճակը։
Փաստորեն, Սամվել Ալեքսանյանը Հայաստանի տնօրենն է։ Հարցը հետևյալն է՝ մեր ինչի՞ն են պետք թանկ արժեցող, բարձր աշխատավարձներ ստացող Ազգային Ժողովը, նախագահը, կառավարությունը, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե բոլոր հարաբերություններն ըստ էության կառավարում է ՀՀ Դիրեկտոր Սամվել Ալեքսանյանը։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՈՒՑԻՉՆ ԷԱյսօրվանից թուլացվում են արտակարգ դրության պահանջները եւ…

Опубликовано Aghasi Yenokyan Воскресенье, 12 апреля 2020 г.