Աստված հեռու պահի թուրքերի օգնությունից

Այս ի՞նչ է.

Ըստ թուրքական պարբերականների, որոնք մեջբերում են թուրքերի առաջնորդ Էրդողանի մամլո խոսնակին, Հայաստանը դիմել է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ օգնության խնդրանքով՝ Կորոնովիրուսի դեմ պայքարելու համար։

Անկեղծ ասած չեմ հավատում, որ գիտակից հայերի մեջ կգտնվի գոնե մեկ մարդ, ով կարող է թուրքերից օգնություն ակնկալել, բայց դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ մեր ԱԳ նախարարությունը պետք է արձագանքի թուրքական այս հայտարարությանը , որն ի դեպ տարածաշրջանում բավական լայն տարածում ստացավ անգլալեզու ընթերցողների մոտ։

Հ.Գ. Ի դեպ, սա արդեն նմանատիպ հայտարարություն տարածելու երկրորդ փորձն է թուրքերի կողմից վերջին օրերի ընթացքում։

Պարզապես հիշեցնեմ, որ մեր հաշվին իրենց համար քաղաքական դիվիդենտ ստանալը թուրքերի սիրված ռազմավարությունն է։

Կհիշեք չէ՞, Էրդողանի նամակը՝ ուղղված Պոլսի Պատրիարքարանին, որտեղ վերջինս իբրև թե պատրաստակամություն էր հայտնել «օգնել» մեզ։

Մեղա-Մեղա.

Աստված հեռու պահի թուրքերի օգնությունից։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս ի՞նչ է.Ըստ թուրքական պարբերականների, որոնք մեջբերում են թուրքերի առաջնորդ Էրդողանի մամլո խոսնակին, Հայաստանը դիմել…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 12 апреля 2020 г.