Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ

Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1039-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:

Մահացել է ևս մեկ քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 14 է:

Առողջացածների թիվը 211 է, փաստացի բուժվողներինը՝  803: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 7631 քաղաքացի: