ՈՒՐԻՇԻ իրավունքի համազգեստ կրելը պետք է ոչ միայն հակաբարոյական, այլև հակաիրավական համարվի

Այս գաղափարը վաղուց էր ինձ մոտ առաջացել՝ դեռ Արցախում աշխատանքիս տարիներին։ Այսօր եմ հրապարակավ ներկայացնում, քանի որ հարցը հասկանալիորեն արդիականություն է ձեռք բերել՝ հայտնի տեսանյութի հրապարակումից հետո։

Առաջարկում եմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ամրագրել ՀՀ Զինված ուժերի կամ Արցախի Պաշտպանության բանակի համազգեստը զինծառայող չհանդիսացող ու երբևէ չհանդիսացած անձի կողմից կրելու արգելք՝ համապատասխան վարչական տույժով։ Քննարկելի է նաև քրեական օրենսգրքով՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանք ամրագրելու տարբերակը։

Արցախում աշխատելիս բազմիցս եմ այցելել զորամասեր ու դիրքեր՝ պայմանավորված աշխատանքային գործառույթներով։ Բայց այդ ընթացքում ու առհասարակ ինձ իրավունք չեմ վերապահել Զինվորական համազգեստ կրել, թեև անվտանգության նկատառումներով՝ դա ոչ միայն ցանկալի էր, այլև որոշ դիրքերում երևի անհրաժեշտ։ Կանաչ գույնի շալվար ու բաճկոն էի ձեռք բերել՝ դրանով էի դիրքեր բարձրանում։ Հիմա էլ սրբորեն պահում եմ այդ շորերս՝ որպես ԻՄ իրավունքի «համազգեստ»։

ՈՒՐԻՇԻ իրավունքի համազգեստ կրելը պետք է ոչ միայն հակաբարոյական, այլև հակաիրավական համարվի։

Տեսանյութից կադրում՝ ՊԲ բավական «բարդ» դիրքերից մեկում Ապրիլյան պատերազմի վարաբերյալ փաստահավաքություն իրականացնելիս։ Դեռ կանաչ հագուստս ձեռք չէի բերել))

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս գաղափարը վաղուց էր ինձ մոտ առաջացել՝ դեռ Արցախում աշխատանքիս տարիներին։ Այսօր եմ հրապարակավ ներկայացնում, քանի որ…

Опубликовано Ruben Melikyan Воскресенье, 12 апреля 2020 г.