Իրանական ԻՀՊԿ-ը պատրաստ է օգնել Ամերիկային

Ի վերջո, Իսրայելը և համաշխարհային սիոնիզմը անուղղակիորեն ընդունել են, որ ուղիղ կապ ունեն են Իրանի դեմ վիրուսային հարձակման հետ: ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «պետք է հասկանա, որ կորոնավիրուսի զոհերին պատշաճ կերպով բուժելու իր ունակությունը վտանգված է նրա տնտեսությունը խեղդող պատժամիջոցների պատճառով»: Մարտի 26-ին սիոնիստական ​​ֆաշիստների այս ներկայացուցիչը կոչ է արել Իրանին՝ դադարեցնել իր միջուկային ծրագիրը, որպեսզի «օգնություն ստանա Արևմուտքից՝ կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված»: Իսրայելցի Դանոնը, ցույց տալով ԱՄՆ (այո՝ ԱՄՆ) ցինիզմի գագաթնակետը, հայտարարել է, որ ցանկացած նման օգնություն պետք է տրվի «այաթոլլաների՝ ցանկացած միջուկային գործունեությունը և Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից գլոբալ ահաբեկչություն համարվող  հովանավորությունը դադարեցնելու խոստման դիմաց»: Արժե հիշեցնել պարոն Դանոնին, ԱՄՆ-ին և Իսրայելի ղեկավարությանը, որ Իրանը իր բոլոր գործողությունները բնութագրում է որպես սովորական ինքնապաշտպանություն ամերիկացիների և սիոնիստների արտաքին էքսպանսիայից: Եվ այն մասին, որ հենց Իրանն է տասնամյակներ շարունակ ենթարկվել ԱՄՆ և Իսրայելի հատուկ ծառայությունների հովանու տակ գտնվող տարբեր ահաբեկիչների կողմից ագրեսիայի փորձերին:

Բանն այն է, որ մարտի վերջին Վաշինգտոնը հայտարարել է հակաիրանական նոր պատժամիջոցների մասին: Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մարտի 25-ին քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին իր երրորդ կարգի քարոզչության համար և հետաքրքրվել, թե արդյոք նա պետքարտուղա՞ր է, թե ատելության նախարար: «Նույնիսկ պանդեմիան չի խանգարի Պոմպեոյին տարածել երրորդ կարգի քարոզչություն, – գրել է Զարիֆը Twitter-ում, հաղորդում է IRNA գործակալությունը: -Հետաքրքիր է՝ արդյոք նա պետքարտուղա՞ր է, թե ատելության նախարար: Ոչ մի քանակությամբ տրոլինգ չի կարող զարդարել նրա տխրահռչակ դրդումներն ու տնտեսական ահաբեկչությունը, անմեղ մարդկանց սպանություններն ու COVID19-ի դեմ համաշխարհային պայքարին խոչընդոտելը»: Զարիֆի խոսքերից հետո ամբողջ աշխարհում հնչում էին կոչեր՝ վերջ տալ «պատժամիջոցների կիրառման պրակտիկային», սակայն ԱՄՆ-ին այլևս հնարավոր չէ կանգնեցնել. մենք արդեն գրել ենք, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսի տարածման վերաբերյալ Չինաստանի, Ռուսաստանի կամ Իրանի «մեղավորության» մասին խոսակցություններին զուգահեռ մտահոգված է աշխարհում «նավթային պատերազմ» վարելով: Եվ ԱՄՆ-ի փոխարեն Զարիֆին «պատասխանել է» ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դանոնը… Չնայած նույնիսկ Անգլիան՝ ԱՄՆ-ի կոշտ դաշնակիցներից մեկը, դիմել է Վաշինգտոնին՝ առաջարկելով, եթե ոչ չեղարկել, ապա թեթևացնել Իրանի դեմ պատժամիջոցները: Արդեն Միացյալ Նահանգների ներսում ևս ուժգնանում է բողոքը Սպիտակ տան սիոնիստական ​​քաղաքականության դեմ: Ամերիկյան երկու հիմնական թերթերը՝ «Նյու Յորք Թայմս»-ը և «Վաշինգտոն փոստ»-ը, առանձին խմբագրական հոդվածներով մարտի 26-ին «պատժամիջոցների թեթևացման» և «մարդասիրական հրադադարի» կոչ են ուղղել Թրամփի վարչակազմին: Եվ Թրամփը, պատասխանելու փոխարեն, աշխարհին ի ցույց է դնում իսրայելցի Դանոնին, կարծես թե ասելով`ինչ եք ուզում ինձանից, այդ ամեն Իսրայելից է…

Դժբախտաբար Դանոնն ու ամբողջ Իսրայելը վատ պատկերացում ունեն այն մասին, թե ինչի է ընդունակ Իրանը կենսաբանական ագրեսիայի դեմ պայքարում: Դեռևս մարտի 15-ին իրանական բանակը անցկացրել է լայնածավալ համազգային զորավարժություններ՝ նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին կենսաբանական սպառնալիքների դեմ երկրի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։ Եվ մարտի 24-ին, Իրանի ԻՀՊԿ ցամաքային ուժերը կենսաբանական պաշտպանության աննախադեպ զորավարժություններ են սկսել ողջ երկրում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի Ազգային արշավի շտաբի հետ համակարգված՝ համաձայն Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի քաղաքականության: Զորավարժությունները կանցկացվեն երկրի 3000 վայրերում և Թեհրանի 100 կետերում՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի և «Բասիջ» աշխարհազորի ստորաբաժանումների մասնակցությամբ, հայտնել է Fars News գործակալությունը: Ձևավորվել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի 100 ստորաբաժանում, որոնք գործում են երկրի ամբողջ տարածքում ախտահանման 10 բազաներում: Կենսաբանական պաշտպանության ռազմական զորավարժությունների պլանը լուսաբանվել է բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի կողմից՝ COVID-19- ի դեմ պայքարում ջանքերը համակարգելու նպատակով կայացած արտակարգ հանդիպման ընթացքում: Ըստ գեներալ Մուսավիի խոսքերի՝ զորավարժությունները սկսվել են բանակի կենսաբանական պաշտպանության բազայի հրամանատարության ներքո և բանակի ղեկավարի կոորդինացման գծով տեղակալի՝ փոխծովակալ Հաբիբոլահ Սայարիի հսկողության տակ։ Բանակի կենսապահովման զորավարժությունները համապատասխանում են Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի հրամանին, որում նա նախազգուշացրել է, որ COVID-19-ի բռնկումը կարող է լինել Իրանի դեմ «կենսաբանական հարձակման» արդյունք:

Նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի ջանքերի շրջանակներում ԻՀՊԿ-ն իր հերթին երեք դաշտային հիվանդանոց է բացել Իրանի հյուսիսային և հարավային նահանգներում: «Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի բռնկումը և մարդկանց՝ բժշկական և սանիտարական կենտրոններ մուտք ունենալու անհրաժեշտությունը, Բորազջան քաղաքում սկսել են գործել երկու հիվանդանոցներ՝ 30-40 մահճակալներով, և  54 տեղանոց շարժական հոսպիտալ՝ Բանդար-է-Աբաս նավահանգստում», – հաղորդել է ԻՀՊԿ ՌԾՆ հրամանատար փոխծովակալ Ալիրեզա Թանսիրին: Նա ավելացրել է, որ 74 մահճակալով մեկ այլ շարժական հիվանդանոց է բացվել հյուսիսային Ռաշտ քաղաքում և նշել, որ հիվանդանոցի տարողունակությունը կարող է ավելացվել մինչև 120 մահճակալ՝ հաստատված կորոնավիրուսով հիվանդներին ավելի շատ ծառայություններ մատուցելու համար: Այժմ աշխարհը պետք է հասկանա ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի արձագանքը, որը նա բարձրաձայնել է մարտի 27-ին՝ Իրանի կենսաբանական պաշտպանության զորավարժությունների շրջանակներում, պատասխանելով ամերիկյան տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Թրամփի և պետքարտուղար Պոմպեոյի հայտարարություններին, ինչպես նաև իսրայելցի Դենի Դանոնի ցինիկ հայտարարություններին: «Երբ ամերիկացիներն ասում են, որ ցանկանում են օգնել իրանական ժողովրդին այս պայմաններում, դա ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա,- ասել է ԻՀՊԿ հրամանատարը, հաղորդում է անգլախոս «Press TV» հեռուստաալիքը:- Նրանք իրենք են տառապում այս վիրուսային բռնկումից, և նրանց առողջապահական ենթակառուցվածքը չի կարող պաշտպանել ամերիկացիներին այս երևույթից: Եթե ​​ամերիկյան ազգը օգնության կարիք ունի, ապա մենք կարող ենք օգնել նրանց, բայց մեզ իրենց օգնություն պետք չէ»: Մենք ԱՄՆ-ի փոխարեն կընդունեինք գեներալ-մայոր Սալամիի առաջարկած օգնությունը …

Սերգեյ Շաքարյանց