Ապրիլի 13-ից կթույլատրվի բացօթյա շինարարական գործունությունը, ապրիլի 20-ից տեքստիլ ոլորտը կաշխատի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղելացրեց, որ երկուշաբթի օրվանից մի շարք տնտեսական գործունեություններ կթույլատրվեն: Դրանք են գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն և բաց հանքերի շահագործում, էլեկտամակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, ջրամատակարարարում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական ոլորտ, ապահովագրական գործունություն, պետական կառավարման պաշտպանության և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտ, առողջապահական և բնակչության սպասարկման ոլորտ, օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն:

Ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրվի բացօթյա շինարարական գործունությունը, ծխախոտի արտադրությունը, ապրիլի 20-ից հետո հագուստի արտադրութունը, տեքստիլ ոլորտը կաշխատի, տնտեսական խանութները կաշխատեն, գիտական հետազոտություն և մշակում ոլորտը:

«Ամենառիսկային խումբը հագուստի արտադրությունն է, տեքստիլ արդյունաբերությունը: Մեր այսօրվա 1000-ին մոտ հիվանդները հենց այդ ոլորտից են: Բայց հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատենք: Առաջիկայում մանրամասն կքննարկենք  այս հարցը պատասխանատուների հետ: Մեծ զգուշավորություն է պետք պահպանել: Աշխատանքները պետք է իրականացվեն անվտանգության կանոնների խիստ պահպանման պայմաններում: Անկախ սահմանափակումների թուլացումից՝ պահպանվելու է տեղաշարժի սահմանափակումը»,-ասաց վարչապետը: