Արտակարգ դրությունը պահանջում է արտակարգ քայլեր

Ըստ երևույթին, արտակարգ դրությունը կերկարաձգվի և այս պարագայում «Բարգավաճ Հայաստանի» հակաճգնաժամային հրատապ առաջարկների և օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի կիրառումը դառնում է չափազանց կարևոր, քանի որ օրեցօր մարդկանց սոցիալական իրավիճակը դառնում է ուղղակի սարսափելի։

Մեր առաջարկների բոլոր հիմնավորումները ոչ միայն մանրակրկիտ ուսումնասիրված են և վերլուծած են տնտեսագետների և իրավաբանների կողմից, այլև ներառում են իրենց մեջ շատ պարզ, հասկանալի և էֆեկտիվ քայլերի տրամաբանություն։

Օրինակ` ինչպես հայտնի է մենք արդեն հանդես ենք եկել ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառված արգելքները կասեցնելու նախաձեռնությամբ: Այս օրինագծով մենք առաջարկում ենք արտակարգ դրության ժամանակ արգելել ԴԱՀԿ-ին արգելափակել ֆիզիկական անձանց դրամային միջոցներն և հանել արդեն կիրառված ագելքները ( մինչև 500000 դրամ) ֆիզիկական անձանց դրամային հաշիվներից։

Մի խոսքով, պարզապես վերահատատեմ շատ պարզ իրողություն. արտակարգ դրությունը պահանջում է արտակարգ քայլեր։

Շարունակելի

Հ․Գ․ ԲՀԿ – ի առաջարկների և օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը ստորև…

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ըստ երևույթի, արտակարգ դրությունը կերկարաձգվի և այս պարագայում «Բարգավաճ Հայաստանի» հակաճգնաժամային հրատապ առաջարկների և…

Опубликовано Arman Abovyan Пятница, 10 апреля 2020 г.