ԱՄՆ-ը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք չեն տեղափոխում իրենց քաղաքացիներին. «ՌԻԱ Նովոստի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ վիզային պատժամիջոցներ կարող են սահմանվել այն երկրների նկատմամբ, որոնք համաճարակի պայմաններում խոչընդոտում կամ հետաձգում են իրենց քաղաքացիների վերադարձը կորոնավիրուսային: Այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած փաստաթղթում:

Պատժամիջոցներ կարող են սահմանվել «այն երկրների նկատմամբ, որոնք մերժում կամ անհիմն հետաձգում են իրենց քաղաքացիների ընդունումը ԱՄՆ-ից SARS-CoV-2-ի ձգձգվող համավարակի ժամանակաշրջանում»,- ասվում է փաստաթղթում:

Փաստաթուղթը ենթադրում է, որ նման խախտումների մասին տեղեկությունը պետք է պետքարտուղարին հաղորդի ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը: Պետքարտուղարության  ղեկավարն էլ իր հերթին պետք է որոշի յոթ օրյա ժամկետում սահմանափակումներ կիրառել այդպիսի երկրների հանդեպ:

Առաջին հերթին խոսքը վիզայի սահմանափակումների մասին է:

Այս պահին ԱՄՆ-ում կորոնավիրուսով  վարակվածների թիվը հատել է կես միլիոնի սահմանագիծը՝ worldometers.info-ի վերջին տվյալներով ընդհանուր թիվը 503 177 է, առողջացել է 27 314 մարդ, մահացել է 18 775 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր կորոնավիրուսի COVID-19  համավարակի բռնկում: Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհում վարակվել է ավելի քան 1,7 մարդ, մահացել է ավելի քան 103008 հազարը: