Մոսկվայում անցագրային ռեժիմ կսահմանվի. Սոբյանին

Կորոնավիրուսի հետ կապված՝ Մոսկվայում իշխանությունները խստացրել են սահմանափակումները: Այսպես, ապրիլի 13-19-ը քաղաքում սահմանվել է անցագրային ռեժիմ: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հաղորդել է քաղաքապետի պաշտոնական կայքը:

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ անցագրային ռեժիմը կգործի փուլերով. նախ այն սահմանված կլինի աշխատանքի գնալու համար, ապա՝ այլ նպատակների, իսկ երրորդ փուլում՝ անհրաժեշտության դեպքում շրջանների ներսում տեղաշարժվելու համար:

Սոբյանինը նշել է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մայրաքաղաքի և տարածաշրջանի ոչ բոլոր բնակիչներն են հետևում ինքնամեկուսացման կանոններին: