Գիտնականը բացահայտել է կորոնավիրուսի փոխանցման մասին առասպելներից մեկը. MedicalXpress

ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանի աշխատակից Սանջա Իլիչը բացահայտել է սննդի միջոցով կորոնավիրուսի փոխանցման մասին առասպելը. հայտնում է MedicalXpress-ը:

«Կորոնավիրուսը ստամոքսաղիքային հիվանդություն չէ, COVID-19 վարակը չի բազմանում սննդի վրա»,- ասել է գիտնականը: Մասնագետը շեշտել է, որ վիրուսները չեն բազմանում մակերեսների վրա, նրանք կենդանի օրգանիզմների կարիք ունեն:

Սակայն նա զգուշացրել է, որ կորոնավիրուսով կարելի է վարակվել սուպերմարկետում: Որպեսզի դա տեղի չունենա, Սանջան առաջարկել է երկու մետր սոցիալական հեռավորություն պահպանել և պարբերաբար ձեռքերը մշակել հակասեպտիկներով: Գնված բանջարեղենը և մրգերը պետք է մանրակրկիտ լվալ:

Փորձագետը նշել է, խանութից պատրաստի սնունդ պատվիրելու մտահոգություններն անտեղի են: Ըստ նրա՝ այս պահին տեղեկատվություն չկա խանութներից կամ ռեստորաններից առաքման ծառայությունների միջոցով կորոնավիրուսի փոխանցման դեպքերի մասին:

Ավելի վաղ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դմիտրի Նիկիտյուկն ասել էր, որ պնդումները, թե կոճապղպեղը, կիտրոնը կամ ցանկացած այլ մթերք կարող են պաշտպանել կորոնավիրուսից, ոչ այլ ինչ են, քան մարկետինգային հնարք:

Փորձագետի խոսքով ՝ գոյություն չունի այնպիսի պարենային ապրանք, որն ինքնին կարող է պաշտպանել վարակից: